Քաղաքագետ. «Հանրապետություն» կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից կարևոր իրադարձություն չէ![]() 23 մայիսի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության դուրս գալը Հայ ազգային կոնգրեսի կազմից առանձնապես կարևոր իրադարձություն չէ»,-ասել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մամլո ասուլիսում: Ըստ նրա, ՀԱԿ տրոհումը կարող է շարունակվել, քանի որ մինչ ընտրությունները բավարար քանակի հակասություններ էին առաջացել դաշինքի ներսում, սակայյն դա չի անդրադառնա Կոնգրեսի հետագա դերի վրա, քանի որ հիմնական դերակատարը, հիմնական կապող օղակը Լևոն Տեր-Պետրոսյանն է: ՀԱԿ-ը միասեռ չէ, նշել է քաղաքագետը, սակայն եթե առաջին նախագահը հեռանա, դա կլինի ՀԱԿ-ի վերջը, ոչ թե առանձին կուսակցությունների դուրս գալը: Իսկանդարյանն ասել է, որ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը միասեռ չեն: «Հենց «իշխանության կուսակցություն» հասկացությունը նույնպես նոմինալ է, քանի որ իշխանական վերնախավում ևս մշտական պայքար է գնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |