Ալեքսանդր Իսկանդարյան. ՀՅԴ-ն անհաջող ընտրարշավ ունեցավ

Ալեքսանդր Իսկանդարյան. ՀՅԴ-ն անհաջող ընտրարշավ ունեցավ

PanARMENIAN.Net - «Դաշնակցությունն, ի տարբերոյթյուն այլ կուսակցությունների, գաղափարական կուսակցություն է»,-հայտարարել է մամլո ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նույնիսկ եթե խոսելու լինենք նրանց գաղափարախոսության մասին, պետք է նշենք, որ ՀՅԴ-ն որոշակի «մտածելակերպային բարդույթ» ունի, այդ բարդույթը առանձին մարդկանց հետ կապված չէ, այլ կապվում է կուսակցության հետ: ՀՅԴ-ն միակ իսկական կուսակցությունն է Հայաստանում»,-ասել է Իսկանդարյանը:

Անցած ընտրություններում ՀՅԴ-ն շատ վատ աշխատեց, նշել է քաղաքագետը: Նրանք աշխատում էին իրենց ընտրազանգվածի համար, նոր ընտրողներ ձեռք բերելու փոխարեն: Դրան հասնելու համար նրանք պետք է ագրեսիվ հռետորաբանություն որդեգրեին, ինչը չարեցին կամ չցանկացան անել, փոխարենը մյուս կուսակցությունները ավելացրեցին իրենց ընտրողների քանակը նրանց ընտրազանգվածի հաշվին: Կոալիցիայում Իսկանդարյանը ՀՅԴ-ին չի տեսնում, սակայն գտնում է, որ ամեն ինչ հնարավոր է ընտրություններինց հետո, քանի որ նրանց վարքագիծը ընտրություններից հետո անկանխատեսելի է դառնում:

 Ուշագրավ
---