Հայաստանի բազկամարտի հավաքականը ԵԱ նվաճել է 7 մեդալ

Հայաստանի բազկամարտի հավաքականը ԵԱ նվաճել է 7 մեդալ

PanARMENIAN.Net - Հայաստանի բազկամարտի հավաքականը լեհական Գդանսկ քաղաքից, որտեղ անցկացվել է Եվրոպայի առաջնությունը, վերադարձել է 7 մեդալներով, որոնցից 4 ոսկե, 2-ը` արծաթե և մեկը` բրոնզե: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը: Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանն այս արդյուքը գնահատում է լավ:

«Առաջնությանը մասնակցում էր 26 երկրի ավելի քան 1000 մարզիկ, և մենք ներկայացված էինք ոչ բոլոր քաշային կարգերում: Կարծում եմ, որ այս ցուցանիշը լավն է»,- նշեց նա:

75 կգ քաշային կարգում ձախլիկների պայքարում Վլադիմիր Մնացականյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ աջլիկներում` նա գրավել է երկրորդ տեղը: Արմեն Չապուրյանը 100 կգ-ում դարձել է չեմպիոն, իսկ պատանիների պայքարում Դերենիկ Ստեփանյանը երկու ձեռքով էլ արժանցել է ոսկե մեդալների:

Վրեժ Սեդրակյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Դավիթ ՆերսիսյանըՄաստերս կարգում դարձել է արծաթե մեդալկիր:

«Մենք արդեն սկսել ենք պատրաստվել աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի վերջին Բրազիլիայում: Դեռ շատ ժամանակ կա, և դեռ չենք որոշել, ովքեր կներկայացնեն մեր երկիրը: Իսկ հավաքականի առաջին և երկրորդ համարները իրավունք են ստացել ելույթ ունենալու արմռեստլինգի պրոֆեսիոնալ լիգայում»,- ավելացրեց Գաբրիելյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---