Սիրիական ընդդիմությունը գրավել է Հոմսի հայկական եկեղեցին ու դպրոցը

Սիրիական ընդդիմությունը գրավել է Հոմսի հայկական եկեղեցին ու դպրոցը

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Սիրիայի ընդդիմությունը հարձակում է գործել Հոմս քաղաքում գտնվող հայկական եկեղեցու ու Իսահակյանի անվան դպրոցի վրա, հայտնում է Asbarez.com-ը՝ հղում անելով հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանին:

Դպրոցը գտնվում է Համիդիա թաղամասում, որը հիմնականում բնակեցված է քրիստոնյա արաբներով: Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն: Սիրիական բանակը գրոհում է այս թաղամասը, քանի որ այնտեղ մեծ քանակությամբ քաղաքացիական անձինք կան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---