Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության հերթական նիստը կանցնի Հայաստանում![]() 23 մայիսի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին մեկնարկած բարեփոխումները մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրում և միջազգային կառույցներում: Բարձր գնահատելով Հայաստանում հարկ վճարողների սպասարկման ոլորտում 2011-ին արձանագրված տպավորիչ արդյունքները, Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) ղեկավարությունը որոշում է կայացրել կազմակերպության հերթական նիստն անցկացնել մեր երկրում: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA – Intra-European Organisation of Tax Administrations) համատեղ նախաձեռնությամբ մայիսի 23-25-ը Երևանում մեկնարկել է «Հարկ վճարողների սպասարկման ծառայությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Եվրոպական 24 պետությունների հարկային մարմինների 40 փորձագետներ հայ գործընկերների հետ եռօրյա դասընթացի ընթացքում կքննարկեն հարկ վճարողների սպասարկման ոլորտի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև կբացահայտեն և կփոխանակեն վերջիններիս հաղթահարման լավագույն միջազգային փորձը: Դասընթացն ունի գործնական բնույթ. օրակարգում` հարկային մարմինների կողմից հարկ վճարողների կարիքների գնահատման և արձագանքների վերլուծման մեթոդների, հարկ վճարողների սպասարկման ոլորտում պրոակտիվ մոտեցումների, սպասարկման ծառայությունների մատուցման նոր կապուղիների կիրառման փորձի քննարկումն է: Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ, Պետական եկամուտների կոմիտեն մի շարք բարեփոխումներ է իրականացրել վերջին 3 տարիների ընթացքում: 2011-ը հայտարարելով սպասարկման որակի բարելավման տարի, կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից հստակ խնդիր էր դրվել բոլոր հարկային տեսչությունները համապատասխանեցնել մեկ ընդհանուր չափանիշի. բարձրացնել սպասարկման մակարդակը, բարելավել շենքային պայմանները: Այդ ուղղությամբ իրականացված կարևորագույն քայլերից մեկը` ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է: Երևանում և մարզերում արդեն իսկ գործում են 10 նորաոճ սպասարկման սրահներ: Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհան» սկզբունքով: Գործում են նաև տեղեկատվական, վճարային տերմինալներ: Սպասարկման կենտրոնների միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ հասցվում է նվազագույնի: Սպասարկման սրահները գործում են մեկ միասնական տեղեկատվական համակարգի սկզբունքով, ինչը հնարավոր կդրաձնի ՊԵԿ-ի հետ կապված բոլոր գործառույթներն, անկախ տարածաշրջանային պատկանելությունից, իրականացնել ցանկացած տարածքային հարկային գրասենյակից` նպաստելով համակարգի հետ շփումների արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը: IOTA-ն՝ եվրոպական տարածաշրջանի (ներառյալ՝ Հարավային Կովկասը) 44 պետությունների հարկային մարմինները համախմբող մասնագիտացված կազմակերպություն է, որի առաքելությունն է՝ անդամակցող հաստատությունների համար ծառայել որպես հարթակ՝ եվրոպական պետություններում հարկային վարչարարության կատարելագործելու նպատակով: Այն հիմնադրվել է 1996թ.-ին, գլխավոր նստավայրը՝ Բուդապեշտ, Հունգարիա: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը միացել է IOTA-ին 2011թ. հունվարի 1-ին և հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամը, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |