Սելին Դիոնն ու Ֆիլիպ Կիրկորովը կերգեն հայերե՞ն23 մայիսի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Արա Գևորգյանի «Սիրեցեք զմիմիանս» նախագծին հավանական է հայտնի երգչուհի Սելին Դիոնի մասնակցությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց կոմպոզիտորը: Գևորգյանի խոսքով, Սելին Դիոնը ցանկանում է երգել միայն ՄԱԿ-ի լոգոյի տակ: Գևորգյանը չբացառեց նաև նախագծում Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությունը: Կոմպոզիտորի խոսքով Ֆիլիպ Կիրկորովն է զանգահարել նախագծին մասնակցելու համար, բայց նա դրել է մի պայման, որ Կիրկորովը պետք է կատարի նրա «Ադանա» գործը: Նա ձայնագրել և ուղարկել է «Սիրեցեք զմիմիանս» երգը, սակայն մյուս երգի կապակցությամբ դեռ լռում է: 4.5 րոպեանոց տեսահոլովակում նրանք կերգեն իրենց երկրում, տեսարժան վայրի ֆոնին, այնուհետև Խոր վիրապում բոլորի հետ միասին հայերեն լեզվով: Երգի դասական տարբերակը կկատարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, փոփ կատարման պատասխանատուն կլինի Գևորգյանը, ինչպես նաև կլինի ռոք տարբերակ: Ռոք տարբերակի համար կոմպոզիտորը դիմել է Սերժ Թանկյանին, ով դեռ դրական պատասխան չի տվել, և հավանաբար այն կվստահվի Deep Purple խմբին: Գևորգյանի խոսքով, նախագիծը կսկսվի, հենց ավարտվի երգիչների ընտրությունը: Արդեն հավաքվել են ֆինն, շվեդ, գերմանացի, հնդիկ, արաբ և ամերիկացի երգիչներ: Նա ասաց, որ եթե օտար երկրներում Հայաստանի դեսպանները դիմեն տեղի երգիչներին, նախագծի իրականացման ընթացքն անհամեմատ կթեթևանա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |