ԲԱՔՈՒՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԱՄՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն անհանգստություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղին օգնություն ցուցաբերելու ԱՄՆ Կոնգրեսի որոշման առնչությամբ: «Բացառված չէ, որ այդ միջոցները կուղղվեն Ադրբեջանի օկուպացված շրջաններում տների շինարարությանը` Հայաստանի կողմից անցկացվող զավթված ադրբեջանական տարածքներում անօրինական բնակեցման քաղաքականության շրջանակներում»,- նշվում է «Ինտերֆաքս» գործակալության հուլիսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ից ստացված հայտարարությունում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ նման օգնության ցուցաբերումը կարող է բացական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթակոմիտեն անցյալ շաբաթ քվեարկել է 5 մլն դոլարի չափով Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնության շարունակման օգտին` մարդասիրական նախագծերի հետագա իրականացման համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---