ԴԱՀԿ–ի 27 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին

ԴԱՀԿ–ի 27  աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն և սպայական անձնակազմի շարային ստուգատես: Այս մասին հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից։

Ծառայության 27 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:

Երդման արարողությանը հաջորդել է ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումն ու սպայական անձնակազմի շարային ստուգատեսը, որի ընթացքում ծառայության համապատասխան բաժինների ղեկավարները ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցեցին աշխատանքային պայմաններում առկա խնդիրների մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---