ՖԻՖԱ-ի փորձագետները Սոչի կայցելեն ԱԱ-2018-ի քաղաքների ընտրության շրջանակներում

ՖԻՖԱ-ի փորձագետները Սոչի կայցելեն ԱԱ-2018-ի քաղաքների ընտրության շրջանակներում

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին և հունիսի 1-ին «Ռուսաստան-2018» Կազմկոմիտեի պատվիրակությունն ու ՖԻՖԱ-ի փորձագետները Սոչի կայցելեն 2018թ. աշխարհի առաջնության հանդիպումների անցկացման համար քաղաքների ընտրության շրջանակներում:

Օլիմպիական մայրաքաղաքը տեսչական տուրերի շրջանակում կդառնա ութերորդ թեկնածու քաղաքը. ավելի վաղ հանձնաժողովն այցելել է Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Եկատերինբուրգ, Յարոսլավլ և Մոսկվա:

Հունիսի 18-ից 22-ը ՖԻՖԱ-ի պատվիրակությունը ծրագրում է այցելել մնացած քաղաքները` Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սարանսկ և Վոլգոգրադ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---