Արա Գևորգյան. Մոտ ապագայում կարող ենք զրկվել ժողգործիքների համույթներից

Արա Գևորգյան. Մոտ ապագայում կարող ենք զրկվել ժողգործիքների համույթներից

PanARMENIAN.Net - Երգահան Արա Գևորգյանը, որը դասավանդում է նաև Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի բուհերում և երաժշտական դպրոցում խիստ նվազել է փողային և ժողովրդական գործիքների հաճախելիության թիվը: Նա ասաց, որ այն նույնիսկ վտանգված է, և հավանական է, որ մոտ ապագայում կարող ենք այլևս չունենալ ժողգործիքների համույթներ:

Որպես լուծում Արա Գևորգյանն առաջարկում է այդ մասնագիտությունները դարձնել անվճար, որպեսզի ուսանողների և աշակերտների հոսք լինի կրկին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---