«ԴիջիԹեք Բիզնես» համաժողովը տեղի կունենա հունիսի 15-16–ը![]() 23 մայիսի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-16 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա «ԴիջիԹեք Բիզնես» ֆորումը, որը կազմակերպում է 2008 թվականից սկսած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս մասին հայտնի է դարձել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի և ԱՄՆ ՄԶԳ ՁԶՇՄ ծրագրի Արժեքի շղթայի բաղադրիչի ղեկավար Զդրավկո Շամին համատեղ այսօրվա ասուլիսից։ «Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտություն կա: Իրավիճակը փոխելու և երկրում ինովացիոն տնտեսություն ստեղծելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հենց այդ միջավայրն է»,-հանդիպմանը նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Երկօրյա ֆորումը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, «DigiTec Business» ցուցահանդեսից, որին կմասնակցեն մոտ 40 տեղական և արտասահմանյան ընկերություններ: Այս տարի աճ է գրանցվել հատկապես արտասահմանյան ընկերությունների և ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցության առումով: Ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու արտադրանքը կներկայացնեն կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Մոլդովայից, Խորվաթիայից, հաղորդում են «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից։ DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում կխրախուսվի նաև սկսնակ ընկերությունների մասնակցությունը և նրանց համար կսահմանվեն հատուկ մասնակցության պայմաններ: Համաժողովում ներկայացված կլինեն նաև «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթում հաղթած ուսանողական թիմերի նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը: «ԴիջիԹեք Բիզնես» համաժողովը տեղի կունենա հունիսի 15-16–ը ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |