Էստոնիան կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը

Էստոնիան կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցության շարունակական ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կարևորելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրած առաջընթացը` նախագահ Իլվեսն իր երկրի պատրաստակամությունը հայտնեց այսուհետ ևս ցուցաբերել հնարավոր աջակցություն:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Էստոնիայի նախագահը նշեց, որ պաշտոնական Տալլիննը տեսնում է հարցի կարգավորումը միայն բանակցությունների միջոցով և համամարդկային արժեհամակարգին համահունչ սկբունքների կիրառման ճանապարհով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---