Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչով Հայաստանը 59-րդ տեղում է 132 երկրների շարքում![]() 23 մայիսի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) իրականացրած հերթական համեմատական վերլուծության համաձայն` 59-րդն է 132 երկրների շարքում 2012թ. համաշխարհային առևտրի խթանման ցուցիչով: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի (Հայաստանում ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն) կողմից PanARMENIAN.Net ին տրամադրված հաղորդագրության համաձայն` Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Մոլդովային (76), Ադրբեջանին (88), Ուկրաինային (86), Ղազախստանին (105), Տաջիկստանին (110), Ղրղզստանին (111) և Ռուսաստանին (112): Վրաստանը առևտրի խթանման կատարողականով 38-րդն է: Ոլորտում կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը և Հոնկոնգը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |