Ըստ «Հասարակական պաշտպանների»` հանրային ծառայությունների հանձնաժողովը խախտել է ՀՀ օրենսդրությունը

PanARMENIAN.Net -

«Հասարակական պաշտպանների միությունն» այսօր հայտարարություն է տարածել կապված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշման հետ, ըստ որի` սահմանվել են սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,059 դրամ/խմ, գործող 174,065 դրամ/խմ-ի փոխարեն:

Ըստ հայտարարության` հանձնաժողովը խախտել է ՀՀ օրենսդրությունը` անտեսելով և արհամարհելով սպառողների կողմից բարձրացրած օրինական պահանջները, այն է՝ սակագնի հիմնական բաղադրիչի` օգտագործված ջրի ծավալների ոչ արժանահավատ լինելու հարցը և ընկերության կողմից ծառայությունների ոչ պատշաճ կատարման հարցը:

«Փաստորեն, ստացվում է, որ Երևան քաղաքում ջրամատակարարման սակագինը որևէ կապ չունի ջրամատակարարման ծառայությունների մատուցման որակի և սպառողների պահանջների հետ: Այն կախված է ընկերության կողմից ներկայացրած սուբյեկտիվ տվյալներից և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կամ նրա նախագահի քմահաճույքից»,- նշվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---