«Երկիր». ԱԺ խմբակցությունների ղեկավարներն արդեն հայտնի են![]() 24 մայիսի 2012 - 09:30 AMT PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է, որ իրենց տեղեկություններով, արդեն հստակ է, թե ովքեր են լինելու Աժ խմբակցությունների ղեկավարները: «Այսպես` ՀՀԿ խմբակցությունը դարձյալ կղեկավարի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Թեև ԲՀԿ խմբակցության ղեկավարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, սակայն խմբակցությունը փաստացի կղեկավարի Վարդան Օսկանյանը, ով կդառնա ԲՀԿ խմբակցության քարտուղարը, եթե, իհարկե, ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի: ՕԵԿ-ը կղեկավարի Հեղինե Բիշարյանը: ՀԱԿ-ում Լևոն Զուրաբյանի` խորհրդարանական խմբակցության ղեկավար դառնալուն դեմ է Ստեփան Դեմիրճյանը: Ասում են` նա ղեկավար դառնալու մեծ ցանկություն ունի: «Ժառանգություն»-ում Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է, որ խմբակցությունը ղեկավարի Ռուբեն Հակոբյանը, որին դեմ են «Ազատ դեմոկրատները»` խմբակցության ղեկավարի նրանց թեկնածուն Խաչատուր Քոքոբելյանն է: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավարի հարցում դեռ վերջնական որոշում չկա»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |