ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) «չի նստի ձեռքերը ծալած», եթե հայ զինվորականները ժամանեն Բաքու սեպտեմբերին` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է ՂԱԿ-ի նախագահի տեղակալ Շամիլ Մեհթին: Նրա խոսքերով` կազմակերպության ակտիվիստները ամեն ինչ կանեն, որպեսզի սեպտեմբերին Բաքվում չբարձրացվի Հայաստանի դրոշը եւ չհնչի այդ երկրի հիմնը: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը նշել է, որ «հայ զինվորականներին Բաքվում ոչ մի առանձնահատուկ ուշադրություն չի հատկացվելու»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---