Միշել Պլատինին նիստ է անցկացրել ՈւԵՖԱ-ի 53 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ![]() 24 մայիսի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Բուդապեշտում նիստ է անցկացրել ՈւԵՖԱ-ի 53 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Պլատինիի նախագահությամբ նիստը տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի գալիք 62-րդ Կոնգրեսի շրջանակներում, որը մայիսի 24 և 25-ին տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաքում: Դրանից հետո Պլատինին և ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն այցելել են Կարիբյան ավազանի, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի Կոնֆեդերացիայի կոնգրես, որտեղ ընտրվել է կազմակերպության նոր նախագահը: Կազմակերպության նոր նախագահ է դարձել Կայմանյան կղզիների ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ջեֆֆրի Ուեբբը: Նա դարձել է 51-ամյա պատմություն ունեցող կոնֆեդերացիայի 4-րդ նախագահը: Օգտվելով առիթից, ՈւԵՖԱ-ն շնորհավորել է Ուեբբին` այս պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |