Մայիսի 28-30-ը Երևանում կանցկացվի Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնը![]() 24 մայիսի 2012 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-30-ը «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Այս տարի Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնի ծրագրում ներառված են շուրջ 21 մրցութային ֆիլմեր` «Լավագույն ֆիլմ», «Ուսանողական ֆիլմ» (կինոինստիտուտներ, քոլեջներ), «Երիտասարդական ֆիլմ» (մինչև 25 տարեկան), «Լավագույն սփյուռքահայ ֆիլմ» անվանակարգերում: Լավագույն ֆիլմերը կմասնակցեն 2012 թ. օգոստոսին Բուլղարիայում կայանալիք Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության` UNICA-ի միջազգային փառատոնին: Այն կազմակերպում է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը (CANC), ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակն է Հայաստանում և Սփյուռքում զարգացնել անկախ ֆիլմերի արտադրությունը, ինչպես նաև այս ոլորտում խթանել` տեղի և արտերկրի ներուժի համագործակցությունը: Անցած տարի Շավարշ Համբարձումյանի «Դաժան սիրավեպ» անիմացիոն ֆիլմն արժանացել է Լյուքսեմբուրգում կայացած UNICA-ի 73-րդ կինոփառատոնի արծաթե մեդալի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |