Էդգար Վարդանյան. ԱԺ ընտրությունները Հայաստանում գնալով ավելի լավ են անցնում, նախագահականներն՝ ավելի վատ24 մայիսի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի մասնագետ Էդգար Վարդանյանը Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ներկայացրել է 1996թ. սկսած հայկական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցների հետազոտման արդյունքները: Նա ասել է, որ այդ կառույցն ամենահեղինակավորն է դիտորդական առաքելությունների թվում և հենց նրա եզրակացությունների վրա են սովորաբար հենվում, երբ խոսում են ընտությունների որակի մասին: Բացի այդ, նշել է Վարդանյանը, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առավել մասնագիտական մոտեցում է ցուցաբերում ընտրական գործընթացի բոլոր ոլորտների հարցում: Ըստ Վարդանյանի, կառույցը 1996թ. ի վեր մինչ օրս ոչ մի ընտրություն մեր երկրում չի գնահատել որպես ժողովրդավարական ու ազատ, առավելապես դրական էր հետևյալ ձևակերպումը՝ «մեծամասամբ համապատասխանել է եվրոպական չափանիշներին»: Սրանք ընդհանուր բառեր չեն, ասել է փորձագետը սա նշանակում է, որ ընտրություններում մի շարք խախտումներ են եղել, որոնք ազդել են որակի վրա: Վարդանյանն ասել է, որ մինչ օրս նախագահական ընտրությունները միշտ ավելի ցածր գնահատական են ստացել, քան խորհրդարանականները, ընտրախախտումների մեծ մասը գրանցվել է նախագահական ընտրությունների ժամանակ: ԱԺ ընտրությունները Հայաստանում գնալով ավելի լավ են անցնում, նախագահականներն՝ ավելի վատ: Ըստ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գնահատականով վատագույն ընտրությունները Հայաստանում 2003, 2008թթ. նախագահական ընտրություններն էին: 2008թ. նախագահական ընտրությունները ամենավատն էին ընտրարշավի լուսաբանման առումով: Մայիսի 7-ին Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որի համաձայն մայիսի 6-ին Հայաստանում կայացած ընտրություններում հայտնաբերված խախտումները չէին կարող զգալի ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. . Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %): ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |