Խաչատրյանի տրիո. Թյուր կարծիք կա, որ մարզերում դասական երաժշտություն չեն սիրում24 մայիսի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերում սիրում և լսում են դասական երաժշտություն, և թյուր կարծիք է, որ դա այդպես չէ, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Նրա խոսքով, դասական երաժշտության համերգներին միշտ դահլիճը լեփ-լեցուն է, և շատ ջերմ են նրանց ընդունում: Տրիոյի մյուս անդամը` ջութակահար Կարեն Շահգալդյանը դասական երաժշտությունը համեմատում է տիեզերանավի հետ, այն սիրում են, բայց չեն տեսել, որովհետև մարզերում պարզապես շատ քիչ են լինում դասական համերգներ, այնինչ լսել ցանկացողներ շատ կան: Տրիոյի ջանքերով Վանաձորում բացվեց թավջութակի դասարան, որն արդեն մեկ տարի է գործում է, և կա երկու աշակերտ: Նրանց «Դասական երաժշտության զարգացման ֆոնդը» կրթաթոշակներ է տրամադրում շնորհալի երեխաներին, նաև մուծում է նրանց ուսման վարձը: Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անցկացնում են նաև վարպետության դասեր մայրաքաղաքի և մարզերի աշակերտների և ուսանողների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |