ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ուսանողների համար հայտարարում է ռեֆերատների մրցույթ24 մայիսի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հայտարարում է ռեֆերատների մրցույթ բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ապահովագրությամբ հետաքրքրված ուսանողների համար: Գլխավոր մրցանակ` ստաժավորում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում` Մոսկվայում: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Ռեֆերատների մրցույթի առաջին փուլը մեկնարկում է արդեն մայիսի 24-ին: Մրցույթին մասնակցելու համար բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների բարձր կուրսերի (3-րդ կուրս և բարձր) ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան հայտ: Մասնակիցներին առաջարկվում է գրել ռեֆերատ սահմանված հինգ թեմայից մեկի վերաբերյալ: Մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվելու են հինգ լավագույն աշխատանքներ: Հաղթողների անունները հայտարարվելու են ընկերության ծննդյան օրվան նվիրված կորպորատիվ միջոցառման ընթացքում, որին հրավիրվելու են նաև ուսանողների գիտական ղեկավարները, ԲՈՒՀ-երի ղեկավարները, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները: Երեկոյի ընթացքում հաղթող ուսանողներին շնորհվելու են պատվոգրեր և դրամական մրցանակներ` յուրաքանչյուրին 100 000 դրամ: Գիտական ղեկավարի դերում հանդես եկած դասախոսների համար նախատեսված են հատուկ մրցանակներ: Երկրորդ փուլի առաջին էտապին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մասնագետները կանցկացնեն դասընթաց «Ապահովագրական պրոդուկտների մշակում» թեմայով: Երկրորդ էտապը ենթադրում է անհատական ապահովագրական պրոդուկտի մշակում: Մրցույթի գլխավոր մրցանակ` եռօրյա այց Մոսկվա, որը նախատեսում է ստաժավորում և թրենինգ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում և մասնակցություն Մոսկվայի լավագույն բուհերից մեկի ապահովագրության դասընթացներին: Երեք լավագույն աշխատանքի հեղինակները կստանան դրամական մրցանակ. առաջին տեղ` 300 000 դրամ, երկրորդ տեղ` 200 000 դրամ, երրորդ տեղ` 100 000 դրամ: «Կրթությունը այն ոլորտն է, որտեղ հարկավոր է գումար ներդնել: Կրթված երիտասարդությունն է այն գլխավոր ռեսուրսը, որը կարող է հանդիսանալ Հայաստանի ապագայի հենասյունը: Մենք բոլորս պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի կրթված և խելացի մարդիկ չլքեն երկիրը, այդ դեպքում կարելի է հանգիստ լինել ապագայի համար», - ասաց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |