Ամերիկահայ հոմոսեքսուալները դատապարտում են անհանդուրժողականությունը Հայաստանում համասեռականների նկատմամբ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի լեսբուհիների և հոմոսեքսուալների հայկական ընկերությունը (GALAS) ցնցված է և մտահոգված Հայաստանում համասեռամոլ հասարակության նկատմամբ իրականացվող ատելություն տարածող գործողություններից։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից։

«Մայիսի 8–ին Երևանի կենտրոնում գտնվող DIY ակումբի պայթեցումից հետո Հայաստանի համասեռամոլ համայնքի նկատմամբ լարված հարձակում է սկսել սոցիալական մեդիաներում մասնավորապես Ֆեյսբուքում և Յութուբում։

GALAS–ի ներկայացուցիչները խոստորեն դատապարտում են ատելության այս գործողությունը, որը խտրականության պարզ օրինակ է և ճնշում ` հիմնված բացառապես անհատի սեռական կողմնորոշման վրա։

Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից արձագանքը ևս հավասարաչափ անընդունելի է։ GALAS –ի ներկայացուցիչները պահանջում են նաև Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանից, ով գրավ էր վճարել ակումբը պայթեցնողներին ազատ արձակելու համար, հրաժարական տալ։

«Մենք պահանջում են ԱԺ–ից և ՀՅԴ–ից, որ չաջակցեն ատելություն և անհանդուրժողականություն տարածողներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

GALAS–ը կոչ է անում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին ևս հրաժարական տալ։ Կազմակերպությունն իր համերաշխությունն է հայտնում հոմոսեքսուալներին և լեսբուհիներին ու բոլոր նրանց, ովքեր մտահոգված են արդարության հաստամամբ և ազատ հասարակության ստեղծմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---