Լույս է տեսել «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակագրությունները» գիրքը24 մայիսի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Նորայր Պողոսյանի «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակագրությունները» (1512-1572) գրքի շնորհանդեսը: 200 նմուշ տպաքանակով լույս տեսած գիրքը հեղինակի շուրջ երկու տարվա աշխատանքի արդյունքն է: Հեղինակի խոսքով, այն նախատեսված է հայագետների, հայոց լեզվի պատմության մասնագետների և պատմաբանների համար: Պողոսյանը 150 գրքի հետազոտություներ է կատարել Հայաստանի խոշորագուն գրադարաններում, և չթաքցրեց եվրոպական գրադարաններում պահվող գրքերի հիշատակագրություններն ուսումնասիրելու ցանկությունը: Գիտնականը նաև նշեց, որ հենց այդ գրությունների շնորհիվ պարզ դարձավ, որ Ներքին Շենգավիթում, որն առաջ գյուղ է եղել, գոյություն է ունեցել եկեղեցի, որի հետքն անգամ չկա: Գիրքը հրատարակվել է Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, Երևանի պետական համալսարանի տպարանում: Այն, հիմնականում բաժանվելու է գրադարաններին և նեղ մասնագետներին: Հայերեն հնատիպ տպագիր գրքերից շատերում գնողները, նվիրաբերողները, թարգմանիչներն ու այլ անձինք գրքերի էջերին թողել են ձեռագիր հիշատակարաններ: Դրանք գրքի տպագրման հանգամանքների, հրատարակիչների, ինչպես նաև պատմական փաստերի մասին են: Դրանք նման են ձեռագիր մատյանների հիշատակագրություններին, սակայն ունեն նաև որոշակի առանձնահատկություններ: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |