Ստեփան Սաֆարյան. «Ժառանգությունը» նոր ԱԺ աշխատանքին մասնակցելու հարցը կորոշի հունիսի 2-ի համագումարում24 մայիսի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - 4-րդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը լրագրողներին հաղորդել է, որ կուսակցությունը նոր խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու հարցը կորոշի իր հունիսի 2-ի արտահերթ համագումարում: Ընդ որում լրագրողների այն դիտողությանը, որ մայիսի 31-ին տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը, Սաֆարյանը պատասխանել է. «Մանդատը կարելի է վերցնել ցանկացած օր և ժամին, դա ոչ մի կերպ չի ազդում «Ժառանգության» օրակարգի վրա»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «Ժառանգությունը» հրաժարվի իր մանդատներից, Սաֆարյանն ընդգծել է, որ կուսակցության ապագային վերաբերող բոլոր հարցերը կլուծվեն առաջիկա համագումարում: Նա նշել է միայն, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո, հաշվի առնելով «Ժառանգության» դիմաց «նկարված» թվերը, կուսակցությունում ամենատարբեր կարծիքներ հնչեցին, այդ թվում` մանդատներից հրաժարվելու առաջարկներ: Ընդ որում Սաֆարյանն ընդգծել է, որ «դրանք մասնավոր կարծիքներ էին, այլ ոչ թե «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը»: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %: Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %: ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |