2012թ. երրորդ եռամսյակում կսկսվեն Սանահինի վերականգնման աշխատանքները24 մայիսի 2012 - 16:37 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. երրորդ եռամսյակում կսկսվեն Սանահինի վանական համալիրի Սբ Աստվածածին և Սբ Ամենափրկիչ եկեղեցիների, նրանց հարակից նախագավիթ-տապանատան, գավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի վերականգնման-ամրակայման աշխատանքները: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010-2011 թթ. ընթացքում, մինչ հուշարձանի ամրակայման, վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, իրականացվել են պահպանվածության առումով համալիրի առավել վթարված գլխավոր` արևմտյան թևի հուշարձանախմբի կառույցների համալիր գիտական ուսումնասիրություններ: ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվել են տարածքի մասնակի պեղման ու հնագիտական հետախուզական աշխատանքներ: Վենետիկի վերականգնման կենտրոնի և Բեռլինի բարձր տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների կողմից ժամանակակից լազերային սարքերով եռաչափ ճշգրիտ չափագրումների միջոցով նշվել են հուշարձանների պատերի ձևախախտումների ու ճաքերի առաջացման պատճառները, բնույթն ու դրանց ներկա վիճակը: Ողղորդվելով կատարված ուսումնասիրությունների տվյալներով ու հանձնարարականներով` հաղթող ճանաչված կազմակերպության կողմից մշակվել և նախարարության գիտամեթոդական խորհրդի 2012 թ. մայիսի 10-ի նիստում քննարկվել ու հավանության են արժանացել նախագծերը, որոնք սահմանված կարգի համաձայն հանձնվել են փորձաքննության: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |