Արցախում նոր դպրոց և ջրային ցանց է կառուցվել

Արցախում նոր դպրոց և ջրային ցանց  է կառուցվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիսավոր այսօր բացել է Մարտունու շրջանի Գիշի գյուղի նորակառույց դպրոցը:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:

Երկհարկանի դպրոցն իր հարկի տակ կարող է ընդունել ավելի քան 300 աշակերտի: Ներկայումս այստեղ ուսանում է 140 աշակերտ: Նորակառույցն ապահովված է ժամանակակից պայմաններով` ներառյալ գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան եւ հինգ լաբորատորիաներ: Կրթօջախն ունի նաեւ խաղահրապարակ եւ ֆուտբոլի դաշտ: Դպրոցի ամբողջական կահավորումն էլ իրականացրել է Բրազիլիայի տեղական մարմինը` բրազիլահայ համայնքի ջանքերով:

Իսկ Մարտունի քաղաքում բացվել է քաղաքի խմելու ջրի ցանցը:

«Հայաստան» հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով վերակառուցվել է 1971 թվականին կառուցված ջրամատակարարման համակարգի 1-ին գոտին :

Կառուցվել են նոր ջրատարներ, ներքին ցանց եւ մաքրման կայան: Արդյունքում` քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---