ԱԳ փոխնախարարն ու Հունգարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները24 մայիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին նկատելի աշխուժացում է արձանագրվել հայ-հունգարական երկկողմ հարաբերություններում: 2009թ. պետական այցով Հունգարիա այցելեց Հայաստանի նախագահը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համագործակցության փաստաթղթեր, ինչպես նաև գումարվեց հայ-հունգարական առաջին գործարար համաժողովը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Սաբոն վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ գործընկերության առավել ամրապնդման համար: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որն իր մեջ զգալի ներուժ է պարունակում, և Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ծրագրին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |