Տարոն Մարգարյան. Երևանի ու էլ Քուվեյթի հարաբերությունները նոր ընթացք կստան

Տարոն Մարգարյան. Երևանի ու էլ Քուվեյթի հարաբերությունները նոր ընթացք կստան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության եզրեր գտնելու և դրանք երկուստեք զարգացնելու համատեքստում դեսպանը Տարոն Մարգարյանին է փոխանցել Էլ Քուվեյթի քաղաքապետի ջերմ ողջույններն ու Էլ-Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---