Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Գելֆանդ-Անանդ մրցախաղի 10-րդ պարտիան նույնպես ոչ ոքի է ավարտվել

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Գելֆանդ-Անանդ մրցախաղի 10-րդ պարտիան նույնպես ոչ ոքի է ավարտվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Բորիս Գելֆանդ-Վիշվանաթան Անանդ մրցախաղի 10-րդ պարտիան նույնպես ոչ ոքի ավարտվեց:

10-րդ պարտիայում Անանդը, որը սպիտակներով էր խաղում, առաջին քայլը կատարեց զինվորով: Խաղարկվեց սիցիլական պաշտպանության Ռոսսոլիմոյի տարբերակը: Առաջինը նորույթ կիրառեց չեմպիոնի տիտղոսի հավակնորդը 5-րդ քայլում, որը սևերով էր խաղում: Գելֆանդը ոչ ոքի առաջարկեց 21-րդ քայլում, սակայն Անանդը մերժեց: Բայց չորս քայլից ստիպված եղավ խաղաղ դաշն կնքել մրցակցի հետ:

Հաշիվը դարձավ 5:5: 11-րդ պարտիան տեղի կունենա մայիսի 26-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---