ՊՆ-ում անցկացվել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժության վերաբերյալ շտաբային բանակցություններ

ՊՆ-ում անցկացվել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժության վերաբերյալ շտաբային բանակցություններ

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 23-24-ն անցկացվել են սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման ու անցկացման նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչների երկրորդ շտաբային բանակցությունները:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից` բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության վերջնական մտահղացման հիմունքներն ու անցկացման ընդհանուր կարգը, ներգրավվող ուժերի կազմն ու միջոցները, դրանց նյութական, բժշկական ու ֆինանսական ապահովման կարգը, ինչպես նաև զորավարժության ընթացքում ԿԽՄԿ-ի մասնակցության և միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի կիրառման հարցերը:

Բանակցությունների մասնակիցներն այցելել են նաև «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան` տեղազննում անցկացնելու նպատակով, ծանոթացել են ուսումնական կետերի, ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին: Բանակցությունների ավարտին ստորագրվել է արդյունքների մասին արձանագրություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---