Հայաստանի նախագահը բարձր է գնահատում ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի գործունեությունը![]() 24 մայիսի 2012 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը բարձր է գնահատել պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով տարածաշրջանային համագործակցությունը խթանող կարևոր ձևաչափ: Հանրապետության ղեկավարի խոսքով, կազմակերպության հիմնական առաքելությունը՝ ապահովել Սևծովյան տարածաշրջանի կայունությունը տնտեսական համագործակցության միջոցով և նպաստել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, լիովին համահունչ է Հայաստանի նպատակներին: ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է վեհաժողովի երևանյան նիստում քննարկված հարցերի շրջանակը, ինչպես նաև խոսել իր պաշտոնավարման անցած վեց տարիներին կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-հունական հարաբերություններին, որոնց ձևավորման և կայացման գործում, Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, մեծ է եղել մեր երկրում 1993-1994թթ. Հունաստանի առաջին դեսպան պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի ներդրումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |