Բացվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա» ցուցահանդես-տոնավաճառը![]() 24 մայիսի 2012 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, ինչպես նաև սկսվեց տոնական համերգ: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ գեղարվեստի դպրոցները, մանկատները և այլն: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Փորձում ենք երեխաներին հնարավորինս մոտեցնել արվեստին: Երեխաները շատ սիրով են գալիս դասընթացներին, որովհետև կավն ունի բուժիչ հատկություններ, և նպաստում է հոգեկան հանգստությանը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեխաների թիվ 6 հատուկ ստեղծագործական կենտրոնի քանդակի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանը: Դպրոցում սովորում են թույլ մտավոր կարողություններով երեխաներ: «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» տեղի է ունենում մայիսի 21-27-ը: Մշակույթի նախարարությանը միացել են մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը, ՀԿ-ներ, և լինելու է շուրջ 40 միջոցառում: Նախատեսված է պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում հանրապետության երաժշտական կրթօջախներին, ՀՀ մշակույթի նախարարության «Շնորհալի և տաղանդավոր երեխաների տեղեկատվական բանկում» ընդգրկված երեխաների համերգ և գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես մարզերում, ՀՀ մարզերի շնորհալի երեխաների համերգ և այլն: Շաբաթը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի ժամանակ և այսուհետ ամեն տարի մայիս ամսվա չորրորդ շաբաթը նվիրվելու է հենց այդ միջոցառումների շարքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |