Հայաստանի նոր իշխող կոալիցիան կկազմեն ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը»![]() 24 մայիսի 2012 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն իր այսօրվա նիստում` երկրի նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որոշել է շարունակել համագործակցությունը «Օրինաց երկրի» հետ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել խորհրդարանի փոխխոսնակ և կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել ողջ պատասխանատվությունն ու կատարել բոլոր այն ծրագրերը, որոնց օգտին քվեարկել է ժողովուրդը»,- ընդգծել է նա` նշելով, որ «Օրինաց երկիրն» արդեն հայտարարել է ՀՀԿ հետ միասին առաջ շարժվելու պատրաստակամության մասին. «Եվ ես տրամաբանական եմ համարում, որ «Օրինաց երկրի» հետ համագործակցությունը կշարունակվի»: Ինչ վերաբերում է նոր կոալիցիայի ձևավորմանը մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի» որոշմանը, ապա Շարմազանովը հայտնել է, որ դա զուտ ԲՀԿ ներքին գործն է, և ինքն ասելիք չունի: Ընդ որում նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն հարգում է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և «Բարգավաճ Հայաստանի» որոշումը: Այն հարցին, թե արդյոք նա այդպիսի քայլ ակնկալում էր ԲՀԿ-ից, Շարմազանովը պատասխանել է. «Քաղաքականության մեջ անակնկալներ չկան, և դու պետք է նկատի ունենաս բոլոր հնարավոր սցենարները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |