Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրությունների ֆավորիտն է լինելու![]() 24 մայիսի 2012 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործող նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրությունների ֆավորիտն է, այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին է հաղորդել փոխխոսնակ և ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում նա չի պատասխանել այն հարցին, թե ով է, իր կարծիքով, լինելու Սերժ Սարգսյանի մրցակիցն առաջիկա ընտրություններում` նկատելով, որ ընտրական քարոզարշավը դեռևս չի սկսվել: ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար և Ազգային ժողովի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ չի համարում, թե «Բարգավաճ Հայաստանի» դուրս գալը կոալիցիայից կարող է խնդիրներ ստեղծել առաջիկա ընտրություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |