ՀՀԿ-ն շնորհակալություն է հայտնել ժողովրդին` լավ խորհրդարանական ընտրությունների համար![]() 24 մայիսի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - “Մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ-ի ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն և շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը”,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: ՀՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնել ժողովրդին, որ հաջողվել է Հայաստանում անցկացնել լավ ընտրություններ: Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ` ՀՀԿ-ն հայտարարել է, որ ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, հանդես է գալիս որպես հանրային համերաշխության և բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից. “Այդ համատեքստում, մենք պատրաստակամ ենք քննարկել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` ի նպաստ մեր պետության զարգացման և յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն: Որպես պատասխանատու քաղաքական ուժ, մեր ավելի քան 20-ամյա գործունեությունը ծառայեցրել ենք անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը, արել ենք հնարավորը մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման համար: ՀՀԿ-ն այսուհետ ևս, ստանձնելով հիմնական պատասխանատվություն` հաստատակամ է իր ծրագրերն իրականացնելու գործում”: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |