Հովիկ Աբրահամյանը չի համարում, որ «Բարգավաճ Հայաստանը» «Օրինաց երկրի» 2006թ. ճակատագրին կարժանանա24 մայիսի 2012 - 22:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար և խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` հերքել է հավանականությունը, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի մեջ մտնելուց հրաժարվելուց հետո «Օրինաց երկրի» 2006թ. ճակատագրին կարժանանա: Աբրահամյանի խոսքով` դատելով ԲՀԿ հայտարարությունից` կուսակցությունն ընդդիմություն չի դառնա, այլ «կառուցողականորեն կաշխատի»: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն երբեք որևէ մեկի վրա ճնշում չի գործադրել: Ընդ որում հարկ է նշել, որ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ԲՀԿ-ից նախարարները կարող են մնալ կառավարությունում: Լրագրողների այն հարցերին, թե արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա կամ ով կզբաղեցնի ԲՀԿ-ից նախարարների պաշտոնները կառավարությունում, Աբրահամյանը բոլորին առաջարկել է սպասել մինչև մայիսի 31-ը, երբ տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը: 2006 թվականին` այն բանից հետո, երբ «Օրինաց երկիրը» դուրս եկավ իշխող կոալիցիայից, կուսակցությունը լքեցին բոլոր ձեռնարկատեր պատգամավորները, ինչպես նաև կուսակցության մի շարք նախարար-անդամներ: Ինչպես հաղորդում էին որոշ հայկական ԶԼՄ-ներ, դա ՀՀԿ կողմից կուսակցության վրա ճնշման հետևանքն էր: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |