Գայլերը հարձակվում են ոչխարների վրա` ձագերին կերով ապահովելու համար![]() 24 մայիսի 2012 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում գայլերի կողմից ոչխարների հոշոտման դեպքերը պայմանավորված են ձագերի կերակրման խնդրով։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը`անդրադառնալով օրերս գրանցված ոչխարների հոշոտման մի քանի դեպքերին։ «Ամեն տարի այս ամիսներին գայլերի մոտ ագրեսիվություն է նկատվում, սա կապված է ծննդաբերված ձագերի` մեկ ամսական և մի քիչ ավել, կերակրման հետ»,-ասաց նա։ Ավալյանը նշեց, որ մինչ օրս գրանցվել է գայլորսության 179 դեպք, որից յուրաքանչյուրի համար վճարվել է 100 հազար դրամ։ Կառավարությունը 2011 թվականի փետրվարի 10-ից գայլերի թվաքանակի կարգավորման համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար է հատկացնում։ Այս տարի կառավարության կողմից 20 մլն դրամ է հատկացվել, նախորդ տարի`10 մլն։ Անցած տարվա գումարն ամբողջությամբ իրացվել է, իսկ այս տարվա 20 մլն-ից` դեռևս 17մլն 900 հազարը 179 գայլի դիմաց։ «21 գայլի դիմաց գումարը թողել ենք 4-րդ եռամսյակի համար»,- ասաց Ավալյանը` հավելելով, որ փոխանցումը կատարում են որս կատարածին ամենամոտ գտնվող բանկերից մեկը, որտեղից 10 օրվա ընթացքում մարդիկ կարող են անձնագրերով ստանալ գումարը։ Ավալյանը բյուջեի կրկնապատումը պայմանավորում է գայլերի որսի թվաքանակի ավելացմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |