«Հրապարակ». ԴԱՀԿ-ը իր բնակարաններից վտարել է ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկին

«Հրապարակ». ԴԱՀԿ-ը իր բնակարաններից վտարել է ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկին

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ մայիսի 21-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր բնակարաններից վտարել է ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկին: «Մեզ հաջողվեց պարզել, որ դեռևս 2010-ին կայացված վճռի արդյունքում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը որոշել է Գարուշ, Ռիմա, Անի, Նարեկ Լազարյաններին վտարել Շահսուվարյան 6 շենքի 2 և 6 բնակարաններից: Այս բնակարաններն անցել են ոմն Արման Առաքելյանին: Մեր տեղեկությունը ԴԱՀԿ մամուլի խոսնակը հաստատեց»,- գրում է թերթը՝ հավելելով, որ օրվա ընթացքում մի քանի անգամ փորձել են խոսել Տեր Հուսիկի հետ, սակայն վերջինս հրաժարվել է որևէ հարցի պատասխանել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---