«Հայկական ժամանակ». Այսօր կքննարկվի ՀԱԿ-ի` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը

«Հայկական ժամանակ». Այսօր կքննարկվի ՀԱԿ-ի` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ այսօր ՀՀ ՍԴ-ն սկսելու է բանավոր ընթացակարգով և դռնբաց նիստում քննարկել ՀԱԿ-ի դիմումը` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:

«Կոնգրեսը ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ-ի` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը և քվեարկության արդյունքները: Դիմումը ՍԴ-ում ներկայացնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ որպես պատասխանող հանդես է գալու ՀՀ ԿԸՀ-ն: Կոնգրեսի դիմումի քննարկման ժամանակ զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանը և Արևիկ Պետրոսյանը»,- գրում է թերթը՝ հավելելով, որ նոր խորհրդարանի առաջին նիստ տեղի է ունենալու մայիսի 31-ին:

 Ուշագրավ
---