«Հրապարակ». ԲՀԿ-ն ոչ բոլոր պորտֆելներն է հանձնելու![]() 25 մայիսի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու հայտարարությունը երեկ առավել «ցնցել» էր ԲՀԿ-ականներին, որովհետեև նախորդ երեկոյան կառավարական ամառանոցում Սարգսյան-Ծառուկյան-Աբրահամյան հանդիպումը բավականին ուշ էր ավարտվել, ԲՀԿ-ն որևէ նիստ, քաղխորհուրդ, մինի-հավաք չէր անցկացրել: «Առավոտյան կուսակցության անունից տարածված հայտարարությունը մեծ տարակուսանք էր առաջացրել ԲՀԿ-ականների մոտ: «Մեզ մոտ միշտ այդպես է եղել, մենք երբեք ՀՀԿ-ի նման գործադիր մարմնի նիստ չենք հրավիրել, չենք իմացել, թե ինչ է կատարվում մեզ հետ իրականում»,-նեղսրտում էին ԲՀԿ-ականները` փորձելով հասկանալ՝ արդյոք այս ամենը նշանակում է, որ կուսակցության ղեկավարումը Գագիկ Ծառուկյանից անցնում է ԲՀԿ, այսպես կոչված, քաղաքական թևին` Վարդան Օսկանյանին: Ընդ որում, Ծառուկյանը երկրի համար ոչ անկարևոր վիճակում, իր թիմակիցներին առանց բառ ասելու, անմիջապես մեկնել է Բելառուս` Բատկայի մոտ, կոնյակի գործարան բացելու: Կոնյակը նուրբ գործ է, և երկրի դե ֆակտո երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը դեռ էլի մի քանի օր չի լինի Հայաստանում: Այնպես որ իր թիմակիցներն այդպես էլ չեն ստանա իրենց հուզող մի քանի հարցերի պատասխանները` կառուցողական ընդդիմությունն արդյոք նշանակում է, որ որոշ պորտֆելներ մնալու են իրենց, թե պորտֆելները հանձնվելու են ամբողջովին: Երեկ մերձ-ԲՀԿ-ական միջավայրում խոսվում էր, որ ոչ բոլոր պորտֆելներն են հանձնելու: Առողջապահության, սոցիալական ապահովության, քաղաքաշինության նախարարությունների պորտֆելները, ասում էին, մնալու են. Գագիկ Ծառուկյանն ասել է` կիսատ գործեր կան այդ ոլորտներում»,- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |