«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է «Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգին![]() 25 մայիսի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է առանց հաշվի բացման «Յունիստրիմ» (Unistream) արագ դրամական փոխանցումների համակարգին: Տվյալ համակարգի միջոցով իրականացվում են արագ դրամական փոխանցումներ ԱՊՀ և որոշ արտասահմանյան երկրների միջև: Փոխանցումները կատարվում են ԱՄՆդոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Ինչպես նշվում է բանկի մամլո հաղորդագրությունում, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «MIGOM», «CONTACT», «MONEYGRAM» և «BLIZKO» համակարգերի միջոցով: Բացի այդ, բանկն իրականացնում է առանց հաշվի բացման «Գազպրոմ-Էքսպրես» անվանական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան: Առաջիկայում բանկը մտադիր է միանալ նաև «ANELIK» համակարգին: Բանակցություններ են ընթանում ևս մեկ վճարայինհամակարգի հետ, որը վերահսկում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում փոխանցումների 50 տոկոսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |