«Հայկական ժամանակ». Ո՞վ կղեկավարի ներքին գործերի նախարարությունը![]() 25 մայիսի 2012 - 10:22 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ իշխանական շրջանակներում քննարկվող լուրերի, առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, և ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն: Նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում: Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային և պահպանություն: «Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե ամբողջությամբ կրկնելու է ներկայիս ԱԻՆ-ի գործառույթները: Նոր նախարարության կազմի մեջ կներառվեն նաև մի քանի մանր-մունր վարչություններ: Չնայած ներքին գործերի նախարարություն ստեղծելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել, բայց նոր նախարարի պաշտոնի համար կռիվն արդեն իսկ սկսված է»,- գրում է թերթն ու հավելում, որ այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |