Քոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է NBA-ի լավագույն բասկետբոլիստների առաջին հնգյակում![]() 25 մայիսի 2012 - 10:53 AMT PanARMENIAN.Net - «Լեյքերսի» պաշտպան Քոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է NBA-ի լավագույն բասկետբոլիստների առաջին հնգյակում: Բասկետբոլիստների լավագույն հնգյակում Բրայանտը նետումների քանակով առաջատար է: «Սան-Անտոնիոյի» առաջատար Թիմ Դանկանը այս ցուցակում հայտնվել է 13 անգամ, Նովիսկին` 12: Ռեկորդը պատկանում է Քարիմ Աբդուլ-Ջաբբարուն, ով այդ ցուցակում հայտնվել է 15 անգամ: Լավագույն բասկետբոլիստների հնգյակում ներառվել են նաև Քրիս Պոլը (4 անգամ), Լեբրոն Ջեյմսը (8 անգամ) և Քևին Դյուրանտը (3 անգամ), ինչպես նաև Դուայթ Հովարդը (6 անգամ), հաղորդում է Eurosport-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |