Ուկրաինացի մարմնավաճառներն անհամբեր սպասում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը

Ուկրաինացի մարմնավաճառներն անհամբեր սպասում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի սեքս-ինդուստրիայի ներկայացուցիչները ուրախությամբ շփում են ձեռքերը` սպասելով 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկում է հունիսի 8-ին: Մրցաշարը նրանց համար արտասահմանցի հաճախորդների հոսքի և եկամուտի մեծացման խորհրդանիշ է` չնայած երկրում մոլեգնող ՁԻԱՀ-ի վիրուսին:

Սեքսուալ ծառայություններ մատուցող ուկրաինական կայքը պնդում է, որ Կիևի մարմնավաճառներն ակտիվորեն պատրաստվում են առաջնությանը: Ոմանք անգամ ուսումնասիրում են EURO-2012-ի մասնակից երկրների պատմությունը, մյուսները սովորում են ֆուտբոլիային տերմինները` հնարավորինս շատ հաճախորդներ գրավելու նպատակով:

Այս ամենը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ ներկայումս Ուկրաինան Եվրոպայի` ՁԻԱՀ-ից առավելագույնս տուժած երկրներից մեկն է համարվում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---