25 մայիսի 2012 - 10:33 AMT
Աշակերտները և ուսանողները ծանոթացել են ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքներին

Ալյումինի հայրենական արդյունաբերության 80-ամյակի կապակցությամբ ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհում ալյումինի և կավահողիխոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմում է) հրավիրեց Երևանի հեռուստատեսության, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական և ֆոտոարվեստի բաժանմունքի ուսանողներին, ինչպես նաև Օշական գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցիներին:

Հյուրերը ծանոթացան ալյումինե փայլաթիթեղի արտադրության գործընթացին, զրուցեցին ձեռնարկության բանվորների և ղեկավարության հետ: Փորձառու ձուլագործ ԼևոնՔոչարյանը պատմեց աշակերտներին տաք գլանման սարքավորումների մասին, իսկ լաբորանտ Նաիրա Իսրայելյանը կատարեց ԱՐՄԵՆԱԼի արտադրանքի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների ցուցադրական փորձեր:

Ապագա օպերատորներին և ֆոտոթղթակիցներին առաջարկվեց հատուկ ծրագիր: Նրանց համար շրջայցը դարձավ արդյունաբերական ձեռնարկության նկարահանումներիգործնական դաս: Հայտնի ֆոտովարպետ, դոցենտ Սահակ Տրոյանը օգնում էր ուսանողներին նկարահանման ռեժիմի և դիտակետի ընտրության հարցում, նրանց ուշադրությունն էրգրավում առավել հետաքրքիր իրողությունների վրա:

Ինչպես նշում է գործարանի մամլո ծառայությունը, շրջայցի ընթացքում հավաքված ֆոտո և տեսանյութերը կվերլուծվեն ինստիտուտի դասերի ժամանակ և կներկայացվեն որպես ստուգարք: Ուսանողների լավագույնաշխատանքները կդառնան ցուցադրության նյութ, որ կզարդարի ինչպես բուհի, այնպես էլ գործարանի վահանակները: