«Չորրորդ ինքիշխանություն». Ստեփան Սաֆարյանն ասել է՝ «բաց ճակատով կռիվը սկսվում ա»

«Չորրորդ ինքիշխանություն». Ստեփան Սաֆարյանն ասել է՝ «բաց ճակատով կռիվը սկսվում ա»

PanARMENIAN.Net - «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երբ ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ` իր կոալիցիա չմտնելու մասին, այդ իրադարձությանը անմիջապես հետևել է ժառանգական Ստեփան Սաֆարյանի հեռախոսազրույցը ԱՄՆ` 40 րոպե տևողությամբ: «Ասում են, Սաֆարյանը ինչ-որ մեկի հետ երկար-բարակ խոսելուց ու ԲՀԿ-ի որոշման մասին լուրը հայտնելուց հետո խնդրել է հեռախոսը փոխանցել այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Ր. Հովհաննիսյանին, որպեսզի նրան էլ ավետի լավ լուրը: «Ժառանգությանը» մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները նշում են, որ Սաֆարյանը աննկարագրելի երջանկություն է ապրել այն պահին, երբ Րաֆֆիին ասել է. «Ականը պայթեց, պայթեց, վերջ, արդեն բաց ճակատով կռիվը սկսվում ա: Ստեղ արդեն լուրջ մրցակցության խնդիր ա դրված, տեսնենք, թե ինչքան են մերոնք ձգելու»:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, ըստ նույն լուրերի, Րաֆֆին էլ Ստյոպիկին է ասել, որ վերադառնալուն պես լուրջ անակնկալ է անելու Հայաստանի քաղաքական դաշտին, ինչին որևէ մեկը չի սպասում: Թե ինչ անակնկալներով է Րաֆֆին ԱՄՆ-ից վերադառնալու Հայաստան, և թե իրականում որ կողմում է ական պայթել ըստ Սաֆարյանի, երեկ փորձեցինք հարցի պատասխանը ստանալ հենց նրանից, սակայն վերջինս հրաժարվել է խոսել»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---