ՄԱԿ-ը դատապարտում է սեռական դիրքորոշման վրա հիմնված ճնշումները Հայաստանում25 մայիսի 2012 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների և խմբերի նկատմամբ վերջին բռնությունների և անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման և գենդերային ինքնության վրա: Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք և ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, և հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության և անհանդուրժողականության խթանման գործիք: «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերը, որոնց Հայաստանը անդամակցել է, հաստատում են պետությունների կողմից հստակ պարտավորվածություններ` պաշտպանելու մարդկանց խտրականությունից` սեռական կամ այլ կարգավիճակի վրա հիմնված: Մարդու համընդհանուր իրավունքները միշտ գերակայում են, երբ նույնիսկ լարվածություն կա մշակույթի և մարդու համընդհանուր իրավունքների միջև»,- գրված է հայտարարության մեջ: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին հետամուտ լինել այս բնագավառում անպատժելիության ներկայիս մթնոլորտի վերացմանը` այս գործողությունները արագ և խորապես հետաքննելով, և ապահովել բոլորին ազգային ու միջազգային փաստաթղթերով երաշխավորված պաշտպանությունը: Մայիսի 21-ին Երևանում կազմակերպվել էր «Բազմազանության շքերթ», որը պիտակավորվեց որպես «համասեռամոլների շքերթ»: Շքերթին ի պատասխան կազմակերպվել էր հակաերթ: Արդյունքում տեղի էր ունեցել բախում, որին միջամտել էր ոստիկանությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |