ԱՄՆ-ն հուսով է, որ տարաձայնություններն Իրանի հետ կհարթվեն մոսկովյան բանակցություններում![]() 25 մայիսի 2012 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ու «վեցնյակի» գործընկերները (ՄԱԿ ԱԽ 5 անդամներ ու Գերմանիա) ձգտում են կարգավորել պահպանվող տարաձայնություններն Իրանի հետ Մոսկվայում կայանալիք բանակցություններում: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք մանրակրկիտ առաջարկություններ ենք արել ուրանի 20-տոկոսանոց հարստացման բոլոր ասպեկտների վերաբերյալ,-ասել է նա՝ մեկնաբանելով Բաղդադում ավարտված Իրանի հետ բանակցությունների հերթական փուլը նրա միջուկային ծրագրի շուրջ: Մենք ինտենսիվ բանակցություններ ունենք իրանցիների հետ մեր առաջարկի վերաբերյալ: Նրանք առաջ քաշեցին սեփական գաղափարները: Եվ ինչպես նշեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, զգալի տարաձայնությունները պահպանվում են»,-գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք կձգտենք կարգավորել այդ տարաձայնությունները բանակցությունների հաջորդ փուլի ժամանակ, որը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 18-19-ը»,-ասել է պետքարտուղարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |