Ծիրանի բերքն այս տարի չի զիջի նախորդ տարվա ցուցանիշին![]() 25 մայիսի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը սպասում է, որ Հայաստանում ծիրանի բերքատվությունը կլինի այնքան, որքան նախորդ տարի: «Մեր տվյալներով, Արարատում կլինի մոտ 25 հազար, Արմավիրում` 10-12 հազար տոննա: Ինչպես և անցած տարի այդ ցուցանիշը կարող է կազմել 50 հազար տոննա»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ինչ վերաբերում է գնին, ապա նա հավելել է, որ գները ևս կմնան նախորդ տարվա մակարդակում: Սակայն Հրաչյա Բերբերյանին անհանգստացնում է ծիրանի սնկային հիվանդությունը, որը կարող է սրվել հորդառատ անձրևների պատճառով, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում հաճախակի են Հայաստանում: Ընդհանուր առմամբ մասնագետն ակնկալում է մրգերի և բանջարեղենի լավ բերք, եթե գյուղացիները դրանք ճիշտ մշակեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |