Ոստիկաններն այսուհետ կխոսեն անգլերեն, կտիրապետեն մարտարվեստի հնարքներին ու բուժօգնություն ցույց կտան

Ոստիկաններն այսուհետ կխոսեն անգլերեն, կտիրապետեն մարտարվեստի հնարքներին ու բուժօգնություն ցույց կտան

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել պարեկապահակետային ծառայության նորաստեղծ ստորաբաժանման անձնակազմի հետ։ Այս մասին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Անդրադառնալով ստորաբաժանման գործունեությանը` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդումն է, այլև ոստիկանության անշրջելի արդիականացումը կոնկրետ գործով հավաստելը: Ոստիկանության պետը նշել է, որ ստորաբաժանումն առանձնանում է հատուկ պատրաստականությամբ. անձնակազմը տիրապետում է օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, առաջին բուժօգնության հմտություններին և այլն:

Վլադիմիր Գասպարյանը հիշեցնելով, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում` ընդգծել է ստորաբաժանման` հենց այդ օրը ծառայության անցնելու խորհրդանշական իմաստը:

Ոստիկաններն այսուհետ կխոսեն անգլերեն, կտիրապետեն մարտարվեստի հնարքներին ու բուժօգնություն ցույց կտան

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---